Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Օրեր առաջ կանխվել է ԻՊ անդամի մուտքը Հայաստան. «Առավոտ»

    Օրեր առաջ կանխվել է ԻՊ անդամի մուտքը Հայաստան. «Առավոտ»

    Օրեր առաջ կանխվել է ԻՊ անդամի մուտքը Հայաստան. «Առավոտ»
    Դեկտեմբեր 28, 2017 10:00 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    «Առավոտ»-ը, հղում անելով իր աղբյուրների, գրել է, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

    «Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմիների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:

    Տվյալ անձը ժամանել է Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը ետ է ուղարկվել Թուրքիա:

    Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ, և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին: Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սակայն դեռևս պատասխան չենք ստացել», – գրել է թերթը:

    Նման թեմաներ

    scroll to top