Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Օրհներգը փոխելու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ

    Օրհներգը փոխելու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ

    Հունիս 19, 2017 18:40 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    1316513578_gimn-armenii

    Պետական խորհրդանշանների` օրհներգի և զինանշանի փոփոխությունների մասին խոսակցությունները վերջին շրջանում նորից ակտուալ են դարձել: Խոսակցությունները հատկապես նոր թափ առան, երբ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Le Club de Richard Findykian ռադիոհաղորդման ժամանակ ասել էր, որ չի բացառվում, որ Սպիտակի երկրաշարժից հետո 1989-ին գրված Pour toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգը դառնա Հայաստանի Հանրապետության նոր պետական օրհներգը:

    ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով` օրհներգի փոփոխության հետ կապված որևէ գործառույթ այս պահին չի իրականացվում. «Դեռ 2006 թվականին էր հանձնաժողով ստեղծվել, և հայտարարվել էր, որ եթե կան նոր տարբերակներ, ներկայացվեն: Բայց դա պաշտոնական մրցույթ չէր, այլ հնարավորություն էր նայելու դաշտը, կոմպոզիտորներին փորձելու, որ իրենք երաժշտություն գրեն, բանաստեղծները` բառեր»:

    Ա.Պողոսյանը նկատեց, որ այդ ժամանակ ներկայացվել են 3-4 տարբերակներ, որոնցից հանձնաժողովի հավանությունն են արժանացել Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության բառերը:

    Ամեն դեպքում, ըստ փոխնախարարի`այն փոխելու համար պետք է պետությունը պատվեր իջեցնի. «Օրհներգը և զինանշանը փոփոխելը շատ լուրջ գործընթաց է, և եթե որոշում լինի դրանք փոխելու, պետք է քաղաքական որոշում կայացվի, և Ազգային ժողովը պետք է նախաձեռնի»:

    Հիշեցնենք, որ ենթադրվում է նաև զինանշանի փոփոխություն, որի վերաբերյալ ևս այս պահին որևէ գործառույթ չի իրականացվում:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top