Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Օրինագծով բուհերի խորհուրդների կազմը ևս կհաստատի վարչապետը. սա վտանգավոր կետ է

    Օրինագծով բուհերի խորհուրդների կազմը ևս կհաստատի վարչապետը. սա վտանգավոր կետ է

    Օրինագծով բուհերի խորհուրդների կազմը ևս կհաստատի վարչապետը. սա վտանգավոր կետ է
    Մարտ 13, 2018 14:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դրվել էր e-draft.am-ում, երկար-բարակ քննարկումների ավարտից հետո պարզվեց, որ կառավարություն է գնացել մեկ այլ տարբերակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

    «Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել է մի շատ վտանգավոր կետ, այն է` բուհերի կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատվի վարչապետի կողմից: Այդտեղ վտանգավոր միտում կա, քաղաքական այն վտանգավոր իրականության մեջ, որում ապրում ենք մենք, ակնհայտ երևում է, որ ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի ձեռքին` խորհրդարանական կառավարման անվան տակ: Եվ ես համաձայն եմ այն տեսակետին, որ դառնում է սուպերվարչապետական կառավարման համակարգ»,- նշեց տիկին Բախշյանը:

    Բանախոսը նաև անդրադարձավ նախագծի շրջանակներում բուռն քննարկումների արժանացած մեկ այլ լուրջ խնդրի. «Նաև նշվում է, որ կառավարման խորհրդում ուսանողների թիվը 25 տոկոսից իջեցվելու է 10-ի, և կառավարման խորհրդում հիմնականում ներգրավված են լինելու գործարարներ, բայց ինչպե՞ս պետք է այդ գործարարներին ընտրել, ո՞վ պետք է ընտրի… Իմ կարծիքով՝ գործարարին պետք է ընտրի բուհը և կառավարման խորհրդում ներկայացնի, թե ինքը ինչ մասնագետների պահանջ ունի և ասի, որ պատվիրում է հետևյալ մասնագիտություններում մասնագետներ տնտեսության զարգացման համար և պատրաստ է ներդրումներ անել»:

    Սակայն, ինչպես նշեց Անահիտ Բախշյանը՝ ոչ թե իր նշածի պես գործարարն է բուհն ընտրելու, այլ ըստ էության վարչապետը. «Թեկուզ նշվում է, որ քաղաքական գործիչը չպետք է կառավարման խորհրդի նախագահ լինի, բայց որ վարչապետը պետք է հաստատի խորհրդի կազմը, կընտրեն այն գործարարներին, ովքեր կլինեն քաղաքական գործընթացների մեջ»:

    Նման թեմաներ

    scroll to top