Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » editorial » Օսիպյանը ազատում է աշխատանքից

    Օսիպյանը ազատում է աշխատանքից

    Օսիպյանը ազատում է աշխատանքից
    Մայիս 15, 2018 14:54 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնում նշանակվելուց հետո կադրային որոշ փոփոխություններ է իրականացրել:

    Երևան Տոնավաճառ

    Araratnews.am-ի  ունեցած հավաստի տեղեկություններով` կադրային փոփոխություններն ընդգրկում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Արթուր Արիստակեսյանին:

    Մեր ունեցած տեղեկություններով` առաջիկայում աշխատանքից կազատվի նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, ով եղել է Վալերիյ Օսիպյանի ղեկավարը` մինչև նրա ոստիկանապետ նշանակվելը:

    Ոստիկանության համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ զբաղեցրած պաշտոնից ազատվել էին ՀՀ փոխոստիկանապետներ Լեւոն Երանոսյանը, Սամվել Հովհաննիսյանը եւ Հունան Պողոսյանը: Նշենք, որ ի տարբերություն Հովհաննիսյանի եւ Երանոսյանի՝ Հունան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն էր հեռացել համակարգից:


    scroll to top