Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են գաղտնալսել

    Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են գաղտնալսել

    Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են գաղտնալսել
    Սեպտեմբեր 14, 2018 14:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հնարավոր է, որ ձեզ էլ են գաղտնալսում: Այսօր կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ կարող որևէ բան ասել, բայց որևէ բան ես չեմ բացառում»:

    Իսկ հարցին՝ եթե ինչ-որ բան հրապարակվի՝ աղմուկ կհանի՞, ասաց. «Թող հրապարակեն, ցանկացած բան արդեն աղմուկ է»:

    Ինչ վերաբերում է նրան՝ Օսիպյանն ունի՞ ինչ-որ խոսակցություններ, որոնց հնարավոր հրապարակումը հիմա իրեն մտահոգում է, նա պատասխանեց. «Չեմ կարծում… ես ինձ անվտանգ եմ զգում, ես ինքս իրավապահ մարմին եմ և ես ներսի անձնավորություն եմ, մենք գիտենք՝ ի՛նչ ենք անում, և վստահեցնում եմ մեր համաքաղաքացիներին՝ անվտանգությունը պատշաճ ապահովում ենք»:

    Նման թեմաներ

    scroll to top