Գլխավոր Լուրեր Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

2
0

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին։

Վալերի Օսիպյանը ծանոթացել է բաժնի շենքային պայմաններին, եղել բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերի Օսիպյանը նկատել է նաեւ որոշ թերություններ, որոնց արագ եւ արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ է տվել ոչ միայն ծառայողներին, այլեւ ստորաբաժանման պետին։

Նույն օրը տեղի է ունեցել հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։ Այստեղ եւս Վալերի Օսիպյանը շրջել է բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցել աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգել է առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ եւ ազդեցիկ։

Վալերի Օսիպյանը նկատել է նաեւ թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետեւողական լինել անձնակազմի նկատմամբ։