Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Մշակույթ » «Օսկարը» մնացել է առանց հաղորդավարի ԼԳԲՏ համայնքի պատճառով

    «Օսկարը» մնացել է առանց հաղորդավարի ԼԳԲՏ համայնքի պատճառով

    «Օսկարը» մնացել է առանց հաղորդավարի ԼԳԲՏ համայնքի պատճառով
    Փետրվար 6, 2019 15:31 Մշակույթ, Շոու-բիզ A+ / A-

    Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկարի» մրցանակաբաշխությունն  մնացել է առանց հաղորդավարի, քանի որ դերասան Քեւին Հարթը մերժել է այն վարելու առաջարկը:  Մրցանակաբաշխության 91-րդ միջոցառման հեղինակները որոշել են այս տարի հեռուստադիտողների ուշադրությունը կենտրոնացնել այն հանրաճանաչ մարդկանց վրա, որոնք կհանձնեն մրցանակները. այդ մասին հայտարարել է ABC Entertainment ընկերության նախահահ Կերի Բերկը:

    Նշենք, որ Հարթը հրաժարվել է միջոցառումը վարել այն բանից հետո, երբ համացանցում ակտիվորեն սկսել են քննարկել եւ իրեն քննադատել 2009-2010 թվականներին սոցիալական կայքերում կատարած գրառումների համար, որոնցում նա ծաղրել էր համասեռամոլներին: Համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո դերասանը սկզբում փորձել է թեման եզրափակել՝ հայտարարելով, որ արդեն 40-ամյա տղամարդ է եւ ամենեւին չի պատրաստվում ներողություն խնդրել երիտասարդ հասակում արված անհաջող արտահայտությունների համար, պնդելով, որ բոլորն են մեծանում եւ փոխում իրենց հայացքները: Սակայն՝ տեսնելով, որ մեղադրանքների ալիքն այնուամենայնիվ չի հանդարտվում, Կինոակադեմիայի պահանջով նա ի վերջո ներողություն է խնդրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից նախկինում արած արտահայտությունների համար:


    scroll to top