Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Օսվալդո Ռիոսը՝ «Կասանդրայի», հայ լինելու եւ Շակիրայի մասին. բացառիկ հարցազրույց

    Օսվալդո Ռիոսը՝ «Կասանդրայի», հայ լինելու եւ Շակիրայի մասին. բացառիկ հարցազրույց

    Օսվալդո Ռիոսը՝ «Կասանդրայի», հայ լինելու եւ Շակիրայի մասին. բացառիկ հարցազրույց
    Մայիս 27, 2019 12:23 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական հեռուստաընկերությունները սկսեցին ցուցադրել բրազիլական, վենեսուելական, կոլումբիական հեռուստասերիալներ: Դրանցից մեկը «Կասանդրա» հեռուստասերիալն է (նկարահանված 1992-ին), որը սիրեց հայ հանդիսատեսը:

    կասանդրա

    Շաբաթներ առաջ Araratnews.amզրուցել էր սերիալի գլխավոր դերասանուհի Կորայմա Տորեսի հետ: Հարցազրույցի հրապարակումից հետո մեր ընթերցողները պահանջեցին  հարցազրույց նույն սերիալի գլխավոր դերակատար Օսվալդո Ռիոսի հետ, որը սերիալում խաղում է Իգնասիո-Լուիս Դավիդի կերպարները: Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին՝ Araratnews.am-ը հրապարակում է Օսվալդիո Ռիոսի հետ մեր բացառիկ հարցազրույցը:

    օսվալդո ռիոս

    Պարո՛ն Ռիոս, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Անկեղծ ասած՝ Կորայմա Տորեսի  հետ հարցազրույցից հետո ընթերցողները պահանջեցին հարցազրույց նաև ձեզ հետ: 

    Շատ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ այս հնարավորության համար, քանի որ այս հարցազրույցով կարող եմ արձագանքել Հայաստանի հիանալի մարդկանց:

    օսվալդո ռիոս1

    Կարո՞ղ եմ ենթադրել, որ «Կասանդրա» սերիալը մինչ օրս ձեր այցեքարտն է:

    Իհարկե, «Կասանդրան» արդեն ավելի քան 20 տարի է, որ այցեքարտ է եւ «հրավիրատոմս» 150 երկրում: Այն թարգմանվել են 30 լեզվով: Ու չնայած ինձ չեն հրավիրել Հայաստան, հուսամ՝ այս հարցազրույցից հետո հայկական հեռուստաընկերությունները կհանդիպեն ինձ հետ: Ես երկրպագուների մեծ խումբ ունեմ Հայաստանում, որոնցից յուրաքանչյուրին կցանկանայի գրկել եւ հայտնել իմ մեծ սերը:

    օսվալդո ռիոս2

    «Կասանդրա» սերիալում խաղում եք հակադիր դերեր՝ Իգնասիո եւ Լուիս Դավիդ: Դժվա՞ր չէր դրանք կերտելը:

    Երկու զույգ եղբայրներին ներկայացնելը իմ դերասանական կարիերայում ամենադժվար խնդիրն էր: Նրանք տարբերվում էին միմյանցից, հակադիր էին: Ես այդ մասին անընդհատ պետք է հիշեի, որ չշփոթեի կերպարները: Այնուամենայնիվ, աշխատանքն արդյունք տվեց: Այդ կերպարի շնորհիվ ես այցելեցի 50 երկիր, հանդիպեցի բարձրաստիճան շատ մարդկանց հետ ամբողջ աշխարհում:

    օսվալդո ռիոս3

    «Կասանդրայից» հետո   խաղացիք այլ սերիալներում եւս: Կուզենայի իմանալ՝ նոր նախագիծ հիմա ունե՞ք:

    Այո՛, «Կասանդրայից» հետո աշխատանքներ եմ արել կինոյում, թատրոնում հեռուստատեսությունում: 2011 .թ-ից աշխատում եմ որպես գործադիր պրոդյուսեր Հոլիվուդում, նկարահանում ֆիլմեր Շիրլի Մակլեինի, Քրիստոֆեր Պլամերի, Շարլիզ Սթերոնի, Ջեսիկա Լանժի, Դեմի Մուրի եւ Մայքլ Քեինի եւ այլոց հետ: Ներկայումս երկու  նախագծի համար եմ աշխատում «Նետֆլիքսի» համար:

    օսվալդո ռիոս4

    Ձեր գործունեությունը բավական լայն է՝ մոդել, երգիչ, դերասան: Ո՞ր ոլորտում է իրացնում իրեն Օսվալդո Ռիոս արտիստը:

    Իմ ողջ կյանքում շատ բան եմ արել: Իմ ծննդավայրում՝ Պուերտո Ռիկոյում, աշխատել եմ  նաև կլինիկական հոգեբան, եղել եմ տնօրեն երիտասարդների բաժանմունքում: Հիմա ինձ դուր է գալիս ստեղծել սոցիալական պահանջներին համապատասխան արվեստ եւ մարդկանց տալ ներդաշնակություն եւ  լույս:

    օսվալդո ռիոս5

    Հիմա դուք  ավելի շատ խաղո՞ւմ եք, թե՞ միայն պրոդյուսեր եք:

    Ես առաջվա պես շարունակում եմ դերասանի կարիերան իմ շատ նախագծերում: Հիմա պլանավորում եմ վերադառնալ իսպանական հեռուստաընկերությունում  TELEMUNDO-NBC ունիվերսալ ցանցի մասնաճյուղով, բայց դա անել Մայամիում, որտեղ ապրում եմ:

    օսվալդո ռիոս6

    Դուք աշխատանքի մեծ փորձ ունեք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է  փոխվել կինոյի ոլորտում, ի՞նչ նոր միտումներ կան, ինչպե՞ս է զարգանում այսօր կինոն:

    Կինոյի եւ զվարճանքի աշխարհը շատ է փոխվել: Սմարթֆոնների ի հայտ գալուց հետո հանդիսատեսը հեռուստացույց չի նայում կամ չի ասում, թե ինչ նկարահանել: Հիմա իրենց ուզած ծրագրերը նայում են սմարթֆոնով  ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում: Մարդկանց նախասիրություններն էլ են փոխվել: Հիմա խաղադրույք են անում ավելի կարճ սերիաների համար, որոնք տարբերվում են ավանդական, «վարդագույն» թեմաներով հեռուստասերիաներից: Ինձ համար այս փոփոխությունն արդյունավետ էր, քանի որ ինձ հնարավորություն տվեց ստեղծելու տարբեր թեմաներով նախագծեր ամեն ճաշակի հանդիսատեսի համար:

    օսվալդո ռիո7

    Դուք ձեր խաղացած կերպարներից որի՞ն եք ամենաշատը նման:

    ՈՉ ՄԵԿԻՆ: Ամեն կերպար կերտվել է յուրովի՝ շեշտը դնելով այդ կերպարի խառնվածքի վրա: Գուցե «Բլանկոյի այրին» հեռուստասերիալի գլխավոր հերոս Դիեգո Բլանկոյի բնավորության գծերն էին ամենաշատն ինձ նման:

    օսվալդո ռիոս14

    օսվալդո ռիոս8

    Ձեր կերպարները կերտելիս ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

    Ես հաճախ եմ օգտագործում արտիստական տեխնիկայի մեթոդը եւ  կարդում Ստանիսլավսկու «Դերասանը խոսում է» գիրքը: Մանրակրկիտ եւ պերֆեկցիոնիստ եմ՝ ձգտում եմ կատարելության: Սիրում եմ ուսումնասիրել իմ հիշողության տեսարանները, շատ եմ աշխատում իմ սցենարի համար:

    օսվալդո ռիոս9

    Մարդիկ, ԶԼՄ ներկայացուցիչները հաճախ են քննարկում հայտնի մարդկանց անձնական կյանքը: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Հայտնի մարդկանց անձնական կյանքը պե՞տք է բաց լինի հանրության համար:

    Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը պետք է լինի ԱՆՁՆԱԿԱՆ: Դա միջազգային իրավունք է, որը վերաբերում է բոլորին: Միաժամանակ հասկանում եմ, որ մենք պարտավորված ենք հանդիսատեսի առաջ, բայց  ժամանակ առ ժամանակ ավելի է լավ է այդ մասին չխոսել, մարդկային ձեւով լռել:

    օսվալդո ռիոս11

    Մամուլը գրեց, որ դուք հիմա հանդիպում եք Լյու Ռոդրիգեսի հետ: Ո՞վ է նա Ձեր կյանքում:

    Լյու Ռոդրիգեսն իմ զուգընկերուհին է արդեն մեկ տարի: Նա հիանալի կին է եւ 4 երեխաների մայր, որոնք գերեցին իմ սիրտը: Ես սիրում եմ նրան եւ շատ  հարգում:

    լյու

    Ձեր եւ երգչուհի Շակիրայի հարաբերությունների մասին եւս գրեց մամուլը…

    Ես եւ ՇԱԿԻՐԱՆ որոշ ժամանակ հանդիպել ենք: Այդ սիրային հարաբերություններից ես մինչ օրս ունեմ  հիանալի հուշեր: Նա ինձ մի քանի երգ նվիրեց իր «Որտեղ են գողերը» (Donde Están Los Ladrones) ալբոմից: Ես էլ  նրան նվիրված գեղեցիկ բանաստեղծությունների գիրք: Մինչ օրս ես ընկերություն եմ անում նրա եղբոր՝ Տոնինոյի հետ, իսկ Շակիրային մաղթում եմ ամենալավը: Ես ուրախ եմ, որ նա երջանիկ է ընտանիքում իր երեխաներով:

    օսվալդո  շակիրա

    Յուրաքանչյուր տղամարդ յուրովի է բնութագրում կնոջը: Ո՞վ է ձեզ համար կինը:

    Աստծո ամենագեղեցիկ եւ կատարյալ էակը, որը մեզ կյանք է պարգեւում եւ լույս մեր կյանքի բոլոր օրերում: Առանց կնոջ կյանք չկա:  Առանց կնոջ բնությունը, մարդկությունը չէր լինի:

    օսվալդո ռիոս10

    Խոսենք մի փոքր ձեր նախասիրություններից: Ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը: Մեկ բաժակ սուրճ, թե՞...

    Ես աշխատում եմ 12-14 ժամ: Արթնանում եմ առավոտյան ժամը 5-ին: Սկսում եմ օրս Պուերտո Ռիկոյից բերված մեկ գավաթ լավ սուրճով,  յոգայի հերթական սեանսով, ֆիզիկական վարժություններով եւ լողով, նախաճաշում եմ եւ գնում աշխատանքի: Շատ ժամանակ եմ անցկացնում երեք երեխաներիս հետ: Ես նախեւառաջ ծնող եմ, եւ դա է ինձ համար ամենակարևորը: ԼԻՆԵԼ ՀԱՅՐ: Իմ երեխաներն իմ աչքի լույսն են, իմ գոյության իմաստը:

    երեխաներ

    Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

    Սիրում եմ զբաղվել սպորտով բացօթյա վայրում: Սիրում եմ ճանապարհորդել եւ համտեսել տարբեր ուտեստներ: Ես շատ եմ սիրում ուտել, ուտում եմ շատ, սիրում եմ լավ ռեստորաններ: Սիրում եմ գնալ թատրոն եւ կինո: Որպես արվեստի ներկայացուցիչ՝  ազատ ժամերին  գրում եմ ինչ-որ լավ պատմությում կամ բեմադրություն անում:

    ռեստորան

    Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը: 

    Բարեվարքությունը: Միշտ անել  լավ գործեր, եթե անգամ դրանց ոչ ոք ներկա չէ կամ չեն նկատում, որ գնահատեն այն:  Խանդավառությունն ու հաստատակամությունը չեն կարող չլինել, եթե խոսքը մեր նպատակների ու երազանքների մասինն է:

    օսվալդո ռիոս12

    Վիքիպեդիայի ռուսական բաժնում Օսվալդո Ռիոսի կենսագրության մեջ գրված է՝ ունի հայկական ծագում: Դա ճի՞շտ է:

    Ցավոք, դա սխալ է: Իմ ընտանիքը ծնունդով Աստուրիայից է՝ Իսպանիայի հյուսիսից: Ես ունեմ Կարիբյան ավազանի հնդկացիների եւ աֆրիկացիների արմատներ: Մենք պուերտոռիկացի ենք,  իսպանացիներ:

    օսվալդո ռիոս13

    Ի՞նչ գիտեք հայերի, Հայաստանի մասին: Ճանաչո՞ւմ եք հայտնի հայերի: Ունե՞ք հայ ընկերներ:

    Ցավոք, Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ որպես միջազգային արտիստ  չեմ եղել: Հայաստանում շատ երկրպագուներ ունեմ, որոնք ինձ գրում են ամեն օր: Ես էլ որպես ընկեր պատասխանում եմ նրանց սոցիալական ցանցերում: Կցանկանայի լինել Հայաստանում, հանդիպել երկրպագուներիս հետ, ինչպես դա արել եմ այլ երկրներում:

    օսվալդո ռիոս16

    Ինստագրամի ձեր էջում ես նկատեցի, որ համամարդկային խնդիրներով եք հետաքրքրվում՝ շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն: Պատմեք, խնդրում եմ, այդ նախաձեռնության մասին:

    Ես միշտ զգայուն եմ աշխարհում անարդարության հանդեպ: Իրավունքների ընդլայնման եւ հնարավորությունների Համաշխարհային առաքելության  ֆոնդի օգնությամբ հումանիտար առաքելության շատ աշխատանքներ ենք արել ոչ միայն Պուերտո Ռիկայում, այլեւ այլ երկրներում: Ես հավատում եմ Հռոմի Պապի խոսքին. «Ով չի ապրում ծառայելու համար, նա չի ծառայում՝ ապրելու»:

    օսվալդո ռիոս15

    Հետադարձ հայացք գցելով ձեր անցյալին՝ ինչի՞ համար եք ափսոսում եւ ինչի՞ համար եք շնորհակալ:

    Չեմ ափսոսում ոչ մի բանի համար: Եթե նորից ծնվեի, կանեի նույն բանը: Շնորհակալ եմ Աստծուն, որ թույլ է տվել ապրել եւ 30 տարի զբաղվել իմ սիրած աշխատանքով եւ այն ներկայացնել մարդկանց:  Կարծում եմ՝ շուտով  անձամբ կտեսնեք իմ  գործունեությունը: Թող Աստված պահպանի ձեզ: Ձեր չմոռացվող Օսվալդո Ռիոս: Գրկում եմ եւ համբուրում  ԲՈԼՈՐԻԴ:

    օսվալդո ռիոս18

    Հ.Գ. Օսվալդո Ռիոսին կարող եք հետեւել  Ինստագրամում եւ Ֆեյսբուքում  եւ նրա անձնական կայքում:

    Սոնա Դավթյան

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     


    scroll to top