Գլխավոր Լուրեր Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

5
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Թուրքական ակումբը պարտավորվել է հայ ֆուտբոլիստին որպես փոխհատուցում մաս-մաս վճարել շուրջ 2.25 մլն եվրո:

Օզբիլիսն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել «Բեշիքթաշի» մարզաշապիկով: Նա Մոսկվայի «Սպարտակից» 1.3 մլն եվրոյի դիմաց 2016-ին էր տեղափոխվել «Բեշիքթաշ»: Այնուհետև, վարձակալության հիմումքներով հանդես էր եկել իսպանական «Ռայո Վալեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու հոլանդական «Վիլլեմ II»-ում:

Ermenihaber.am