Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Պաղեստինում զանգվածային ցույցեր են Թրամփի որոշման պատճառով

    Պաղեստինում զանգվածային ցույցեր են Թրամփի որոշման պատճառով

    Պաղեստինում զանգվածային ցույցեր են Թրամփի որոշման պատճառով
    Դեկտեմբեր 7, 2017 10:38 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Պաղեստինում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Սպիտակ տան որոշման դեմ, ըստ որի՝ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ. հաղորդում է Euronews-ը:

    Երևան Տոնավաճառ

    Առաջինը փողոց են դուրս եկել Գազայի հատվածի բնակիչները:  «Համաս» շարժման ղեկավարները կոչ են արել «զայրույթի օր» անցկացնել:

    Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր պետքարտուղարությանը սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Փորձագետների կարծիքով` տեղափոխման գործընթացը կարող է 3-4 տարի տևել:


    Նման թեմաներ

    scroll to top