Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Պաղպաղակ՝ բուսական յուղով․ 8-ից միայն 3-ն են համապատասխանում նորմերին. hetq.am

Պաղպաղակ՝ բուսական յուղով․ 8-ից միայն 3-ն են համապատասխանում նորմերին. hetq.am

Հուլիս 17, 2017 10:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

80639_w

Hetq.am-ը գրում է.

Ամռանն ամենաշատ վաճառվող և սպառվող սննդատեսակներից մեկը պաղպաղակն է ։

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ։

Սակայն այդ 3-ում էլ եղել են անհամապատասխանություններ՝ յուղի փաստացի և իրական պարունակության մեջ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է։

 

 

Ո՞րն է իսկական պլոմբիրը

Թե ինչպիսին պետք է լինի իսկական պլոմբիրը, սահմանված է «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկակաան կանոնակարգում։ Այս կանոնակարգին պետք է հետևեն թե՛ ԳՕՍՏ-ով և թե՛ ՏՊ (տեխնիկական պայմաններ)-ով պլոմբիր արտադրող բոլոր ընկերությունները։

Այն ամբողջովին պետք է բաղկացած լինի կաթնային բաղադրիչներից,  յուղի պարունակության նվազագույն քանակն էլ ՝ 12% ։ Պարզ ասած՝ այնտեղ չի կարող լինել որևէ տեսակի բուսական յուղ․ պաղպաղակը պետք է լինի միմիայն կաթնային, իսկ հումքը՝ բարձրորակ։

Չի թույլատրվում նաև «Կաթնային», «Սերուցքային», «Պլոմբիր» հասկացությունների կիրառումն այնպիսի պաղպաղակների մակնշման մեջ, որոնց բաղադրության մեջ կա կաթնային յուղի փոխարինիչ։

Այդ պատճառով է, որ «պլոմբիր» անունն ունեցող պաղպաղակները գնային առումով գերազանցում են մնացած տեսակի պաղպաղակներին։

ՄՄ ՏԿ 03/2013 սահմանում է նաև, որ պլոմբիրի սպառողական փաթեթվածքի դիմային մասում՝ մակնշման մեջ, պետք է նշված լինի ապրանքի լրիվ անվանումը՝ միևնույն տառատեսակով։ Այսինքն՝ «պլոմբիր»-ի տառատեսակը պետք է համապատասխանի պաղպաղակի անվանման տառատեսակին։

 

Բուսական յուղ այո՞, թե ոչ․․․

Այո, եթե դա սովորական պաղպաղակ է, որի վրա չկա «պլոմբիր» գրառում։

Ոչ, որովհետև, ինչպես վերը նշեցինք, պլոբմիր տեսակի պաղպաղակում չի թույլատրվում օգտագործել բուսական յուղ։

Այն բավականին էժան է, այդ պատճառով էլ «գերում է» արտադրողներին, սակայն որակով զգալիորեն զիջում է կաթնային յուղին։ Ու թեև չի արգելվում այն օգտագործել սննդի մեջ, այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակակերպությունը խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ օգտագործել բուսական յուղ, քանի որ մեծանում է սրտային հիվանդություններ ունենալու հավանականությունը։

Իսկ պատճառն այն է, որ բուսական յուղերի (օրինակ՝ արմավենու) բաղադրությունը չափազանց մոտ է կենդանական յուղին․ այն բաղկացած է հագեցած ճարպաթթուներից, որոնց շնորհիվ, առանց հատկությունները փոփոխելու, կարող է երկար պահվել, հետևաբար հաճախ է օգտագործվում երկարաժամկետ պահպանման ապրանքների արտադրությունում։

Անզեն աչքով սովորական մարդու համար դժվար է կռահել՝ որ պաղպաղակում կա բուսական յուղ, իսկ որում՝ կաթնային։

Դրանց տարբերություններից մեկը, թերևս այն է, որ բուսական յուղով պատրաստված պաղպաղակները շոգ եղանակին ուշ են հալում, քանի որ այդ յուղի հալման ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կաթնային յուղինը։

Սակայն քչերն են պաղպաղակ գնում հալեցնելու և վերը նշվածը ստուգելու նպատակով․ պաղպաղակի «գլխավոր գործառույթներից» մեկը զովացնելն է։

Մնում է միայն հույսը դնել արտադրողների բարեխղճության վրա։

 

Լաբորատոր փորձաքննության են ներակայացվել 8 արտադրողի «պլոմբիր» տեսակի վանիլային պաղպաղակներ։

Բոլոր ապրանքները եղել են ժամկետի մեջ, տուփերը չեն վնասվել։

  

ՆՄՈՒՇ N 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Երևան Կաթ» ընկերության արտադրած «Բոնմարի» պլոմբիր տեսակի պաղպաղակը։

Այս արտադրողը պիտակի վրա նշել է միայն՝ «պաղպաղակ վանիլային», իսկ «պլոմբիր» բառն ավելացրել է ավելի փոքր տառերով՝ բաղադրությունը նշելիս և ոչ փաթեթավորման դիմային հատվածում։

Ավելին, բաղադրության մեջ նշել է, որ իր պաղպաղակը պարունակում է՝ «անարատ չոր կաթ, չոր յուղազուրկ կաթ, խտացրած կաթ, կարագ սերուցքային, շաքարավազ, կայունարար-էմուլգատորներ, վանիլին, ջուր»։

Յուղի պարունակությունը՝ 13 %:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ թեև յուղի պարունակությունը եղել է նշվածին մոտ՝ 13,5%, սակայն արտադրողն անբարեխիղճ է գտնվել և «Բոնմարի» պլոմբիրի մեջ օգտագործել է բուսական յուղ, ինչը չի թույլատրվում ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով։

«Բոնմարի» պլոմբիրը չի համապատասխանում սահմանված նորմերին և համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված․ բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության։

 

 

ՆՄՈՒՇ N 2

icecream-2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Юнилевер Русь» ընկերության «Золотой стандарт»պլոմբիրը։

Արտադրողը նշել է, որ պլոմբիրը պատրաստել է ՏՊ-ով և դրա համար օգտագործել է «անարատ կաթ, սերուցքային կարագ կամ կաթնային յուղ, շաքարավազ, ջուր» և այլն։

Ըստ մակնշման՝ յուղի պարունակությունն այս պաղպաղակում 12 %  է՝ նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է պլոմբիրի համար։ Բացի այդ, պաղպաղակը ներկայացված է՝ որպես «100 % բնական»։

Արդյունքում պարզվել է, որ «Золотой стандарт» պաղպաղակը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանումսահմանված նորմերին։

Յուղի պարունակությունն էլ փաստացի, թեև նշվածից ավելի է՝ 13,5%,  սակայն ապրանքը ևս համարվում է կեղծված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top