Գլխավոր Բլոգ Պաղպաղակների թանգարանն իր դները կբացի այցելուների առաջ այս աշնանըացի աշնանը

Պաղպաղակների թանգարանն իր դները կբացի այցելուների առաջ այս աշնանըացի աշնանը

4
0

Լույսերի քաղաք Նյու Յորքում կբացվի Պաղպաղակի թանգարան՝ the Museum of Ice Cream: Ինչպես հաղորդում է Luxury Launches-ը՝ հղում անելով թանգարանի instagram-յան էջին՝ քաղցրեղենիկ թանգարանը կբացի այս աշնանը՝  Նյու Յորքի Broadway 558 հասցեում:

The Museum of Ice Creamը կառուցվել է 3 տարվա ընթացքում և զբաղեցնում է 23 000 քառակուսի մետր տարածք, այն եռահարկ է և իր այցելուներին կառաջարկի «Երկնային գետնանցում», քաղցրավենիքի հյուրասիրության «թռչող» սեղան, եռահարկ բլրակ, հսկա շերեփների դահլիճ, մեղուղուների հսկա փեթակ և պաղպաղակի համտեսման համար նախատեսված սրահներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝  թանգարանում պաղպաղակներից բացի այցելուներին կառաջարկվի այլ  համեղ աղանդեր, իսկ մուտքի տոմսերը կարժենան մեկ անձի համար 38 դոլար:

Երկու տարեկանից փոքրիկների համար՝ մուտքն անվճար կլինի: