Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » editorial » Պահանջում են գենետիկական անալիզ` համոզվելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն դուստր չունի

    Պահանջում են գենետիկական անալիզ` համոզվելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն դուստր չունի

    Պահանջում են գենետիկական անալիզ` համոզվելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն դուստր չունի
    Հունիս 9, 2018 21:46 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Երևանում` պահանջելով անցկացնել կաթողիկոսական նոր ընտրություն, քանի որ նրանց կարծիքով, գործող կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն չի արտահայտում ժողովրդի հոգևոր հայրապետի կերպարը, եկեղեցականների մեծ մասը նույնպես հեռացել է ժողովրդից: Նախաձեռնության և բողոքի ակցիայի անդամները շեշտեցին, որ իրենց պահանջը ազնիվ է, և այո, այդ բողոքը անձի դեմ է:

    Նախաձեռնության անդամներից  Կարեն Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ժողովրդին անհրաժեշտ է մի կաթողիկոս, ով հոգևոր կերպարի, արդարամտության օրինակ կլինի բոլորի համար` բացելով հայ հավատացյալների  կյանքը դեպի Աստված ուղղորդող ճանապարհը:

    «Մենք պահանջում ենք ճշտել շրջանառվող փաստերից մեկը, այն, որ կաթողիկոսը դուստր ունի, մինչդեռ նա պետք է կուսակրոն  լիներ: Պահանջում ենք գենետիկական անալիզ, փարատելու բոլորի կասկածները: Եթե անալիզները կփաստեն, որ այդ երկու անձը միմյանց հետ կապ չունեն,  ես պատրաստ եմ հայրապետից ներողություն խնդրել ու նրա ոտքը համբուրել»,- ասաց նախաձեռնության մասնակից Կարեն Պետրոսյանը:

    Նման թեմաներ

    scroll to top