Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Պահքային ուտեստ. բաղադրատոմս

    Պահքային ուտեստ. բաղադրատոմս

    Մարտ 14, 2018 17:31 Լուրեր A+ / A-

    egiptacorenov-snkov

    Երևան Տոնավաճառ

    սունկ շամպինիոն – 500 գր
    եգիպտացորեն պահածոյացված – 300 գր
    լավաշ – 2 հատ
    սոխ – 1 գլուխ
    մաղադանոս – 30 գր
    պանիր – 500 գր(տոֆու պանիր, որը սոյայից է պատրաստված և բուսական ծագում ունի:)
    աղ – ըստ ճաշակի
    պղպեղ սև – ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակ

    Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։
    Կտրատում ենք սոխը։ Սոխը թավայի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնում ենք սունկը։ Աղ և պղպեղ ենք անում և տապակում` մինչև պատրաստ լինի։
    Եգիպտացորենի ջուրը թափում ենք։ Մաղադանոսը կտրատում ենք։ Եթե լավաշը ուղղանկյունաձև է և մեծ, ապա 2 մասի ենք բաժանում, եթե ոչ թողնում ենք այնպես, ինչպես կա։ Շերտերով կտրատած պանիրը շարում ենք լավաշի վրա,(բոլոր մթերքները լավաշի չափով առանձնացնում ենք, որպեսզի բավականացնի) մի քիչ աղ ենք անում և պանրի վրա ենք դնում սոխով տապակած սունկը։
    Այնուհետև հավասարապես տարածում ենք եգիպտացորենն ու մաղադանոսը։
    Ռուլետի տեսքով փաթաթում ենք։ Մի քիչ հանգիստ ենք թողնում։ Մատուցելուց առաջ մի քիչ թեքությամբ 5-7 սմ-անոց կտորներով կտրատում ենք։

     


    Նման թեմաներ

    scroll to top