Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Պակիստանցի հայտնի բլոգերը երազում է տեսնել Հայաստանը

    Պակիստանցի հայտնի բլոգերը երազում է տեսնել Հայաստանը

    Պակիստանցի հայտնի բլոգերը երազում է տեսնել Հայաստանը
    Հունվար 14, 2018 17:15 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Չնայած Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը՝ պակիստանցի երիտասարդ հայտնի բլոգեր և գրող Սարմադ Իքբալն իր հրապարակումներում խոստովանում է հայկական մշակույթի և հայոց լեզվի նկատմամբ իր սիրո մասին:

    «Հայաստանն ինձ համար հասարակ երկիր չէ, որը ճանաչված է աշխարհում Շառլ Ազնավուրի, Շերի և Քիմ Քարդաշյանի միջոցով: Հայաստանն ինձ համար քաղաքակրթության օրրան է իր ձյունածածկ լեռներով և ծաղկող կանաչ հովիտներով, որը ես ցավոք ուսումնասիրել եմ միայն առցանց ռեսուրսների միջոցով իմ հետաքրքրասիրության և հայ ժողովրդի մասին ավելին իմանալու ցանկությանս շնորհիվ», – rusarminfo-ի հետ հարցազրույցում ասել է բլոգերը:

    sarmad-996x525

    Բլոգերը Հայաստանի մասին ուսումնասիրությունները սկսել է YouTube- ում հայ փոփ երաժիշտների երգերը լսելուց հետո:  Ապա նա սկսել է սովերել հայերեն և դիտել հայկական ծրագրեր: Ավելի ուշ Իքբալը հոդված է հրապարակել հայկական հարիսայի մասին:

    «Ես երազում եմ տեսնել Հայաստանը, այցելել Երևան և Գյումրի, ինչպես նաև լինել բոլոր պատմական վանքերում և եկեղեցիներում, ինչպիսիք են՝ Գեղարդը, Գառնին, Տաթևի վանքը, այցելել նաև Սևանա լիճ: Սակայն ես հիմա չեմ կարող դա անել իմ քաղաքացիության և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով: Ես կտրականապես դեմ եմ ցանկացած հակահայկական հռետորաբանությանը, որը ներկայացնում են Պակիստանում լրատվամիջոցները: Հեռուստատեսությունը և մամուլը շատ հաճախ են լուսաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին և ներկայացնում այն մասին, որ «Հայաստանը սպանվում է պակիստանցիների ադրբեջանցի եղբայրներին»: Հայաստանի նկատմամբ այս նախապաշարմունքային վերաբերմունքը խիստ սահմանափակում էր ինձ հայերի մշակույթը ուսումնասիրելու հացում, բայց միևնույն ժամանակ ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացնում», – ասել է պակիստանցի բլոգերը:

    Նման թեմաներ

    scroll to top