Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Քաղաքական » Պապի ելույթի ժամանակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով պաստառ և բերման ենթարկվածներ

    Պապի ելույթի ժամանակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով պաստառ և բերման ենթարկվածներ

    Հունիս 25, 2016 19:45 Քաղաքական A+ / A-

    41

    «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցները այսօր՝ հունիսի 25-ի երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի ժամանակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով պաստառ են պարզել, հաղորդում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանը:

    Կարճ ժամանակ անց ոստիկանները առգրավել են պաստառը:

    Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

    25 հունիսի 2016 թ., ժամը 19:45, Երևան

    Այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ժամը 11-ին նախատեսված Սբ. Պատարագի և Երևանի Հանրապետության Հրապարակում ժամը 19-ին նախատեսված՝ Էկումենիկ արարողության և խաղաղությանաղոթքի ընթացքում Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին Հռոմի Պապին տեղեկացնելունպատակով քաղաքացիական նախաձեռնության կարգով հայտարարվել էր ցուցապաստառներով ֆլեշմոբ կատարելու առաջարկության մասին:

    Ոստիկանությունը, իրեն ըստ էության օրենքից դուրս հայտարարելով և քողարկվելով Պապի այցելությանընթացքում հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն անցկացնելու հանգամանքով, զանգվածաբար խախտել է հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ շուրջ երկու տասնյակ անձանց ապօրինի կերպով, այդ թվում՝ ոմանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով և հարվածներ հասցնելով տարել է ոստիկանության տարբեր բաժիններ՝ նրանց զրկելով ազատությունից:

    Ոստիկանության գործողություններն ակնհայտ ապօրինի են և ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

    Մեր ունեցած տվյալներով այս պահի դրությամբ բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը, Ռազմիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Վահրամ Պետրոսյանը,Փայլակ Թևանյանը, Տիգրան Մազմանյանը (լրագրող է), Տիգրան Կիրիշչյանը, Էլմոն Եղնուկյանը, Միքայել Նազարյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Ներսես Գևորգյանը, Սևակ Մանուկյանը և Հովհաննես Ղազարյանը: Դեռևս չհաստատված լուրեր կան նաև այլ բերման ենթարկվածների վերաբերյալ:

    Փաստորեն՝ Ոստիկանության ղեկավարությունը և այս զանգվածային բռնություններին մասնակցող բոլոր իրավապահ մարնինների ծառայողները անցել են իրենց լիազորությունների սահմանը և կատարել են քրեական հանցագործություն՝ քաղաքական նպատակներով հալածանքի ենթարկելով նշված Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին:

    Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, ողջունելով խաղաղության և մարդասիրության դեսպան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կան 14քաղբանտարկյալներ՝ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը, Ալեք Պողոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Գևորգ Սաֆարյանը և Ժիրայր Սէֆիլյանը:

    Նման թեմաներ

    scroll to top