Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, դուք սիրելո՞ւ բան եք. Մարուքյանը՝ Աշոտյանին

    Պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, դուք սիրելո՞ւ բան եք. Մարուքյանը՝ Աշոտյանին

    Պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, դուք սիրելո՞ւ բան եք. Մարուքյանը՝ Աշոտյանին
    Ապրիլ 17, 2018 16:09 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին. «Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց: Պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, դուք սիրելո՞ւ բան եք: Դուք ձեր [նախկինում] ղեկավարած [կրթության և  գիտության] նախարարությունը նայեք, ձեր կառավարած երկիրը նայեք: Ասում եք՝ տուրիզմ ենք զարգացնում:  Հայաստանը 30 տարվա երկիր է, ցերեկային չվերթ չկա դեպի Եվրոպա: Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ չունենք»:

    Երևան Տոնավաճառ

    ՀՀԿ-ականները ի պատասխան Մարուքյանի` սկսեցին ծիծաղել: Էդմոն Մարուքյանը խոսքը շարունակեց. «Պարո՛ն Աշոտյան, դուք Պերիկլեսից եք խոսում: Դուք ձեր հայտնի հերոսներից խոսեք: Այնպիսի մարդիկ կան, որ իրենց գյուղի հրապարակն իրենց անունով են կոչելու: Ի՞նչ Պերիկլես»:

    Հետո դիմեց Սամվել Ֆարմանյանին, որն իր խոսքում անդրադարձել էր Մարուքյանին. «Եթե ամեն ինչ էդքան լավ է, ինչի՞ է էսքան ամեն ինչ վատ: Ասում եք՝ սրճարանում նստած Վանաձորից պատգամավոր ընտրվեցի: Ձեր ծիծաղը գալիս է: Ախր, պարոն Մարուքյանը 31 տարեկանում` մեծամասնական ընտրակարգով, որեւէ կուսակցության անդամ չլինելով, հաղթել է ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին: Ո՞ւր է Վիկտորը, որ պաշտպանում էիք: Դուք ո՞նց եք ընտրվել Մասիվից: Ձեզ ամբողջ պետականությունն էր օգնում, որ ընտրվեիք: Ու դուք Մասիվի սրճարաններում չեք եղել: Դուք «Մարիոթի» նման թանկ տեղերում եք եղել»:

    Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն խոսքին, թե չի կարելի ասել, որ ամեն ինչ վատ է, Մարուքյանն ասաց՝ իրենք չեն առաջնորդվում` «որքան լավ, այնքան վատ» սկզբունքով: «Մենք վատ վիճակում ենք: Սթափության կոչ եմ անում: Բոլորով պետք է գտնել հանգուցալուծում»,- ասաց Մարուքյանը:


    Նման թեմաներ

    scroll to top