Երեքշաբթի , 17 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Պարտադի՞ր, թե՞ պարտադրված. Կառավարությունը հանրապետականացվեց (տեսանյութ)

Պարտադի՞ր, թե՞ պարտադրված. Կառավարությունը հանրապետականացվեց (տեսանյութ)

Նոյեմբեր 24, 2016 16:34 Լուրեր, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցելու է Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ինքը՝ վարչապետը: Այն, որ գործադիր իշխանությունը, որի մեծ մասն անկուսակցականներ էին, առաջիկայում անցելու է Մելիք-Ադամյանով, հայտնի էր դեռեւս շաբաթներ առաջ: Կարապետյանը հայտարարեց, թե  վարչապետի պաշտոնում իրեն առաջարկել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, իսկ Կառավարությունն էլ Հանրապետականի Կառավարությունն է: Բացի այդ,  վարչապետն ունի յոթ պատճառ, համաձայն որի` առաջիկայում կկրի ՀՀԿ կրծքանշանը:

Բաց այդ, Կարապետյանը կարծում է, որ ՀՀԿ-ն փոխվել է եւ ունակ է երկրում նույնպես իրավիճակ փոխելու: Վարչապետի թիմի անդամները եւս առաջիկայում կանդամակցեն ՀՀԿ-ին: Մասնավորապես, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս հետեւել է իր անմիջական ղեկավարի որոշմանը եւ դիմում է գրել` Հանրապետական կուսակցության շարքերը համալրելու համար:

Հանրապետական կդառնա նաեւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` իրեն ոչ ոք չի պարտադրել, պարզապես ցանկություն է առաջացել մոտը: Առաքելյանը հայտարարեց, որ քաղաքականությունում նախկինում չի եղել, բայց ընտրություններում միշտ ձայնը տվել է ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրություններում ընտրել է Սերժ Սարգսյանին: Նժդեհյան գաղափարակից դարձող Առաքելյանը սակայն  գաղափարախոսությանը ծանոթ չէր:

Չի բացառվում, որ Հանրապետական կուսակցության շարքերը կհամալրի նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս հայտնեց, թե մինչեւ ապրիլ ժամանակ ունի, կմտածի` կրի՞ ՀՀԿ-ի կրծքանշանը, թե՞ ոչ: Կառավարության անկուսակցական հատվածը մեկ օրում որոշեց դառնալ Հանրապետական` պարտադի՞ր, թե՞ պարտադրված, այլեւս էական չէ: Ակնհայտ է մեկ բան. Սերժ Սարգսյանը փոխեց Կարեն Կարապետյանի Կառավարությունը:

Հավելենք, որ նոյեմբերի 26-ին տեղի կունենա ՀՀԿ համագումարը, որի ժամանակ էլ,  ըստ էության, տեղի կունենա նորաթուխ հանրապետականների «երդման» արարողությունը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top