Գլխավոր Լուրեր Պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը (տեսանյութ)

Պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը (տեսանյութ)

1
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ հանդես եկավ երկու առաջարկությամբ։

«Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա, հաշվի առնելով, որ հիմնականում գազով են երթևեկում Հայաստանում և հենց դրա պատճառով է եղել զոհերի մեծ մասը։ Այսինքն արագ այրվել են և չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն ցուցաբերելն է դժվար եղել։

Եվ երկրորդը առաջարկում եմ բոլոր Վրաստան երթևեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության համար, քանի որ սահմանապահները դա չեն կարողանում տեսնել․ մարդիկ իջնում են և ոտքով են անցնում անցակետը և անձանց բեռնվածությունը ստուգել չի լինում։ Պարտադիր թող ստուգվեն բոլոր մեքենաները, գոնե վթարի պարագայում տուժածների քանակը քիչ կլինի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հարցը կքննարկեն։