Գլխավոր Լուրեր Պարտավոր ենք աջակցել Փաշինյանին այս օրերին, երբ ցեղասպան ռեժիմի վերադարձի վտանգ կա

Պարտավոր ենք աջակցել Փաշինյանին այս օրերին, երբ ցեղասպան ռեժիմի վերադարձի վտանգ կա

4
0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք պարտավոր ենք աջակցել Փաշինյանին այս օրերին, երբ ցեղասպան ռեժիմի վերադարձի վտանգ կա, չնայած որ այս իրավիճակն ստեղծվել է միայն և միայն Փաշինյանի թույլ ղեկավարման, անգործության և նաև հեղափոխությանը սատարող ուժերի կարծիքն անտեսելու և արհամարհելու արդյունքում: Նա ականջալուր չեղավ այս մեկ տարվա ընթացքում այդ ուժերի հորդորներին: Մեր աջակցությունը չպետք է դիտվի որպես դավաճանություն հեղափոխությանը: Հակառակը, մեր աջակցությամբ պետք է պարտավորեցնենք Փաշինյանին գնալ, իրոք, հեղափոխական քայլերի: Սա գրում եմ, քանի որ հիասթափությամբ լի նամակներ եմ ստանում, որտեղ հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է սատարել Փաշինյանին այսքանից հետո, եթե նա ինքը դավաճանեց հեղափոխությանը և չկատարեց մանդատով իրեն տրված պարտականությունը»: