Գլխավոր Արցախ Պարտավոր ենք բացահայտել. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պարտավոր ենք բացահայտել. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

6
0

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետն ասել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր,  մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ  նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-ասաց Բակո Սահակյանը: