Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Բլոգ » Պարզաբանեմ`ինչ կապ ունեմ ես կինոյի հետ. Գրիգոր Գասպարյան

    Պարզաբանեմ`ինչ կապ ունեմ ես կինոյի հետ. Գրիգոր Գասպարյան

    Պարզաբանեմ`ինչ կապ ունեմ ես կինոյի հետ. Գրիգոր Գասպարյան
    Մայիս 17, 2018 20:15 Բլոգ, Լուրեր, Կինո A+ / A-
    Գրիգոր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    Հատուկ`անհանգստացած, դիպլոմով կինոգործիչների և ուղղակի քաղաքացիների համար պարզաբանեմ` թե ինչ ժողով էր Մշակույթի Նախարարությունում և ինչ կապ ունեմ ես կինոյի հետ: Ընկերներս գիտեն, ասեմ մնացածի համար…
    Սկզբից ասեմ` որ իմ գորցունեությունը միշտ եղել է մասնավոր սկզբունքով, երբևիցի կապ չի ունեցել պետական ֆինանսավորման, պաշտոնյաների, <օտկատների> հետ: Եվ չի ունենա… 2 տարի առաջ իմ ընկերների հետ հիմնեցի Հայաստանում ProRental Armenia ընկերությունը, որն առաջարկում է պրոֆեսիոնալ, ժամանակակից կինոլուսավորման ծառայությունների ամբողջական փաթեթ` ներառյալ սարքավորումները, կոմուտացիան, գրիպը, տրանսպորտը և սպասարկումը: Միեվնույն ժամանակ ստեղցել ենք ինտերնետ հարթակ` որտեղ հավաքել ենք Հայաստանում առաջարկվող ամբողջ կինոտեխնիկան, որի հիման վրա առաջարկում ենք ժամանակակից կինոարտադրության production փուլի կազմակերպում և տեխնիկական ապահովում:
    Նաև հիմնել ենք փրոդակշն, որը ՄԱՍՆԱՎՈՐ ներդումներով նկարահանում է վավերա և գեղարվեստական ƒիլմեր: Կարճ կապեմ…
    Աշխատում ենք ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Իրանից, Հնդկաստանից, Հոլանդիայից ֆիլմարտադրողների հետ:ձԵվ այսպես` ի՞նչ կապ ունի սրա հետ Մշակույթի Նախարարությունը: Այս ամենը միջազգային նորմերով կարգավորելու համար պետք է`
    Կինոյի մասին օրենք: Այսքան ժամանակ չենք ունեցել: Այդ օրենքում պետք է հաշվի առնվեն համատեղ ֆիլմարտադրուտյան կանոնակարգը, cashback-ի հարցը, նկարահանումների ժամանակ տեխնիկայի և մարդկանց ապահովագրման հարցը, location-նների վարձակալության հարցը և այլն: Անցյալ տարի առաջարկվեց օրենքի տարբերակ, որը մինչ օրս ընդունված չէ: ՀԻՄԱ…
    Մշակույթի նախարարին ներկայացվեց օրենքի վերջնական տարբերակը (որն այսօր կհրապարակվի համացանցում): Նախարարն առաջարկեց մինչև մայիսի 20-ը ԲՈԼՈՐ հետաքրքրված կողմերին ծանոթանալ և գրավոր ներկայացնել առաջարկներ կամ փոփոխություններ: Մենք կներկայացնենք մեր տեսլականը: Մնացած մտահոգները թող մասնակցեն:

    Երկրորդ հարցը` Կինոկենտրոնի կանոնակարգը: Հիըեցնեմ` Կինոկենտրոնը այն օրգանն է, որը բաշխում է Պետական գումարները Ազգային կինո նկարելու համար:
    Եվ այստեղ կան խնդիրներ… շատերի կարծիքով, նոր կանոնակարգով կրկին չեն բացառվաց կորուպցիոն ռիսկերը, այսինքն գումար հատկացնելու որուշումը և ƒիլմերի ընտրությունը նորից կախվաց է լինելու մեկ անձից:
    Մենք և էլի ժամանակակից մոտեցումով մարդիք գտնում ենք որ
    ֆիլմերի պետական ֆինանսավորման ընտրությունը պետք է կատարվի միայն և միայն բաց, թափանցիկ փիթչինգի միջոցով: Դրա վերաբերյալ մեր պատկերացումը կառաջարկենք գրավոր…

    Այնպես որ` հարգելի սուրճը ձերքում, միշտ դժգոհ, Ֆելլինիին ու Գոդառին ցիտող կինոգորցիչներ` արթնացեք: Մասնակցեք ձեր գործունեության դաշտը կարգավորելու պրոցեսին:
    Եվ մի օր էլ, երեվի ձեր երազանքները կկատարվեն…

    ԴՈՒԽՈՎ))

     

     

    Նման թեմաներ

    scroll to top