Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պարզաբանում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող աշխատանքների վերաբերյալ

    Պարզաբանում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող աշխատանքների վերաբերյալ

    Պարզաբանում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող աշխատանքների վերաբերյալ
    Մայիս 26, 2019 21:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է  տարածել Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

    Ինչպես  նախարարության լրատվական ծառայությունից, պարզաբանման մեջ նշված է.  «Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք:

    Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին»:


    Նման թեմաներ

    scroll to top