Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պարզվել է որսի համար չթույլատրված թռչունի հետ նկարված անձի ինքնությունը

    Պարզվել է որսի համար չթույլատրված թռչունի հետ նկարված անձի ինքնությունը

    Պարզվել է որսի համար չթույլատրված թռչունի հետ նկարված անձի ինքնությունը
    Հուլիս 10, 2018 22:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «EcoNews.am» կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի «ֆեյսբուքյան» օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։

    Երևան Տոնավաճառ

    Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել:

    Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։

    Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։


    Նման թեմաներ

    scroll to top