Գլխավոր Լուրեր Պաշտոնական. Յուվենտուսը նոր պաշտպան ունի

Պաշտոնական. Յուվենտուսը նոր պաշտպան ունի

7
0

Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»:

Այս մասին հայտնում է թուրինցիների մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում հանդես կգա վարձավճարով: Թուրինյան ակումբը վարձակալության համար կվճարի 600 հազար եվրո: Կասերեսը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է տեղափոխվում «Յուվենտուս»:

31-ամյա խաղացողի վերջին ակումբը «Լացիոն» էր, որտեղ նա տեղափոխվել էր «Վերոնայից»: