Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    20°
    Home » Լուրեր » Պաշտոնից ազատվել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը

    Պաշտոնից ազատվել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը

    Հունիս 19, 2017 16:03 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    1385

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

    Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

    Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։

    Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։

    Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։

    Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաև Էդգար Ենոքյանը։

    Նման թեմաներ

    scroll to top