Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պաշտպանն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը

    Պաշտպանն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը

    Նոյեմբեր 14, 2017 13:20 Լուրեր A+ / A-

    MIP-472x265

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։
    «Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայիուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում էինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։
    Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում․
    • Հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրվում է հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:

    • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է՝
    1. որևէ կերպ դիմել անչափահասներին
    2. մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը
    3. տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է
    4. տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է
    5. ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության
    6. քննադատելվիճակախաղինկամինտերնետշահումովխաղինչմասնակցելը

    • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top