Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » Պաշտպանն այցելել է Արարատի մարզի համայնքներ

    Պաշտպանն այցելել է Արարատի մարզի համայնքներ

    Պաշտպանն այցելել է Արարատի մարզի համայնքներ
    Մայիս 11, 2018 12:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ այցելել է Արարատի մարզի համայնքներ: Ապրիլին հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր այցերից մեկի ժամանակ Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև այնտեղ գտնվող Այգեպատ գյուղի բնակչի հետ, ով բարձրացրել է նաև համայնքի ոռոգման ջրի խնդիրը և խնդրել Պաշտպանի աջակցությունը լուծման հարցում:

    Համայնքի բնակիչները Պաշտպանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև մանկապարտեզի բացակայության, համայնքների խոշորացման հետ կապված խնդիրներ: Արման Թաթոյանը նշել է՝ իր իրավասության շրջանակում հետևողական է լինելու դրանց լուծման ուղղությամբ:
    Արարատի մարզի մյուս՝ Բերքանուշ գյուղում, բնակիչները Պաշտպանի հետ քննարկել են ավելի վաղ աշխատակազմ ուղարկված բողոքի ընթացքը:

     Խնդիրն այն է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման պատճառով քանդվել է համայնքից դեպի արոտավայրեր և մշակվող հողատարածքներ տանող անցուղին, և բնակիչները ստիպված են լինում մի քանի գյուղերի ճանապարհ կտրել իրենց պատկանող տարածքներ հասնելու համար:

    Պաշտպանը խոստացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկում կազմակերպել ժամանակավոր և վերջնական լուծումներ գտնելու համար:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ սահմանամերձ Տավուշի մարզի համայնքներ Պաշտպանի այցից հետո վերջինիս աջակցությամբ լուծվել են բնակիչների բարձրացրած մի շարք խնդիրներ. աչքի վիրահատության, ուսման վարձի զեղչի, զինծառայողի քթի վիրահատության և այլ հարցեր:

    Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

     

    Նման թեմաներ

    scroll to top