Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » editorial » Պաշտպանության նախարարը բացում է փակագծերը

    Պաշտպանության նախարարը բացում է փակագծերը

    Պաշտպանության նախարարը բացում է փակագծերը
    Մարտ 13, 2018 14:20 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռազմինֆո -ն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

    Պարոն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։

    Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։

    Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։

    Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։

    Ձեր ընդդիմախոսները հաճախ նշում էին այս կարգի խնդիրներին համակարգային, ինստիտուցիոնալ լուծում տալու անհրաժեշտության հանգամանքը։

    Որպես նախարար, պետության ներկայացուցիչ՝ ես, անկասկած, առաջնահերթ պատասխանատու եմ համակարգային լուծումներ գտնելու և դրանց հիմքով քաղաքականություն առաջարկելու և իրագործելու համար։ Հանրապետության Նախագահի, վարչապետի, կառավարության իմ գործընկերների աջակցությամբ նախորդ տարին այդ առումով առավել քան արդյունավետ էր. գերժամանակակից վերականգնողական կենտրոն, ապահովագրական հիմնադրամ, զոհվածների և 1-ին խմբի զինհաշմանդամների անօթևան ու բարելավման խնդիր ունեցող ընտանիքների բնակավորման համալիր լուծումներ և այլն։

    Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է խուսափեմ անհատական խնդիրներից, անտեսեմ զինհաշմանդամի ծնողի խնդրանքը։ Արդյոք պե՞տք է կարծրացած չինովնիկական պատասխան տամ, որ մենք մեր ուժերի ներածին չափով արել ենք և այն, ինչ օրենքի պահանջից ավելին է, ինձ չի վերաբերում։ Ինձ քննադատողները հիմք կունենային, եթե չլուծելով համակարգային խնդիրներ՝ ես զբաղվեի առանձին դեպքերի համար դրամահավաքով, բայց պատկերը ճիշտ հակառակն է։

    Կոնկրետ Ալբերտի դեպքում էլ, ինչպես գիտեք, պետությունը օրենքով նախատեսված և դրանից առավել, այլ լուծումներ գտել էր, անհրաժեշտ ողջ օգնությունը նրան ցուցաբերվում էր և շարունակելու էր ցուցաբերվել։ Խոսքն այստեղ մեկ քայլ ավելի կատարելու մասին էր, և ես վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ օգնեցի Ալբերտի բուժումն արտերկրում ապահովելու հարցում։ Հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ Հայաստանում չբուժվելու դեպքերում մենք, մեր վիրավոր զինծառայողներին պետական ֆինանսավորմամբ գործուղում ենք արտերկրի լավագույն կլինիկաներ։ 2017 թվականին առաջին անգամ մեր մի քանի զինհաշմանդամներ օգտվել են այդ հնարավորությունից։ Պարզապես Ալբերտի դեպքն այլ էր։

    Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top