Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին և ռազմական կցորդին

    Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին և ռազմական կցորդին

    Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին և ռազմական կցորդին
    Մայիս 16, 2018 16:13 Լուրեր A+ / A-

    Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին և ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության  ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:

    Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:

    ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս շարունակվելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:

    Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

    Նման թեմաներ

    scroll to top