Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Պատահականություն, թե դիտավորություն. բաց նամակ Արայիկ Հարությունյանին

    Պատահականություն, թե դիտավորություն. բաց նամակ Արայիկ Հարությունյանին

    Պատահականություն, թե դիտավորություն. բաց նամակ Արայիկ Հարությունյանին
    Հունիս 24, 2019 14:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

    Նամակում, մասնավորապես, ասվում է.

    «Պատահականություն, թե դիտավորություն.

    Հարգելի պրն. Հարությունյան,

    Հունիսի 22-ին Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Ֆիզմաթ դպրոց) տեղի է ունեցել 8-րդ դասարանի ընդունելության քննության առաջին փուլը:

    16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ,  որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել եւ արդյունքում մեկական միավոր են կորցրել:

    Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ  տարբերակի աշակերտների գնահատականներին ավելացել են 1-ական միավոր, սակայն  առաջին տարբերակի աշակերտների գնահատականներին այդ միավորը չեն ավելացրել:

    Արդյոք սա միտումնավո՞ր է արվել, որ երեխաները դուրս մնան դպրոցից, քանի որ, ինչպես գիտեք, Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):

    Ի դեպ, նույն պատկերն է եղել նաեւ հունիսի 21-ին տեղի ունեցած յոթերորդ դասարանի ընդունելության քննության ընթացքում:

    Խնդրում ենք Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը վերականգնել եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում»:

     


    Նման թեմաներ

    scroll to top