Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պատահար՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին. կան տուժածներ

    Պատահար՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին. կան տուժածներ

    Պատահար՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին. կան տուժածներ
    Հունիս 12, 2019 17:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Է.Դ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:

    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Դ.-ն և ուղևորը՝ Ա.Վ.-ն (ծնված 1995 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Է.Դ.-ն տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Վ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:


    Նման թեմաներ

    scroll to top