Գլխավոր Լուրեր Պատահար՝ Կիևյան կամրջին. կան տուժածներ

Պատահար՝ Կիևյան կամրջին. կան տուժածներ

1
0

Մայիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 2001 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Խ.-ն, հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: