Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պատահար՝ Ստեփանավան-Արմանիս ճանապարհին. կա զոհ

    Պատահար՝ Ստեփանավան-Արմանիս ճանապարհին. կա զոհ

    Պատահար՝ Ստեփանավան-Արմանիս ճանապարհին. կա զոհ
    Հունիս 13, 2019 11:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 13-ին, ժամը 07:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Գոմերաձոր» կոչվող ճանապարհից «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Զ., ծնված 1985 թ.) գլորվել է Ձորագետի կիրճը (մոտ 50 մ)։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:


    Նման թեմաներ

    scroll to top