Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պատահար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

    Պատահար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

    Պատահար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
    Մարտ 10, 2019 20:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 10-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը: Երկու քաղաքացի մահացել է, իսկ երեքը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


    Նման թեմաներ

    scroll to top