Հինգշաբթի , 20 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

    Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

    Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
    Ապրիլ 16, 2018 21:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 3 ավտոմեքենա:
    Վարորդներից մեկը և մի ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 14-ին, ժամը 10.30-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Գայի պողոտայի թիվ 14/3 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և թիվ 31 երթուղու «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
    «ԳԱԶել»-ի ուղևորը դիմել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց և Գոգոլի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
    «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան փողոցի թիվ 78 տան դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
    «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 7.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զ.Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրին, ապա` գազատար խողովակի հենասյանը:
    Վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
    Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Գոռավան գյուղի կամրջին բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
    Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Չարենցի փողոցի թիվ 22Բ/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մ-3 միջպետական նշանակության Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
    «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 16-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
    «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը ապրիլի 16-ին, ժամը 00.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

    ***

    Ապրիլի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 40/Ա հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

     

    Նման թեմաներ

    scroll to top