Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

    Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

    Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
    Փետրվար 12, 2018 12:54 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի բադմինտոնիստները փետրվարի 16-18-ը Կազանում կմասնակցեն Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

    Երևան Տոնավաճառ

    ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես կգան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Աղջիկները կպայքարեն մենախաղերում և զուգախաղերում:

    Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ արդեն գիտեն, թե ովքեր են աղջիկների առաջին մրցակիցները և այժմ ուսումնասիրում են նրանց խաղերը: Պողոսյանի խոսքով՝ մեր բադմինտոնիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:

    Ֆեդերացիայի գործադիր տնօրենը հայտնել է, որ  առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը շարունակում է մարզվել և խաղալ Դանիայում:


    Նման թեմաներ

    scroll to top