Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » Պատանի շախմատիստները շարունակում են պայքարը մեդալների համար

    Պատանի շախմատիստները շարունակում են պայքարը մեդալների համար

    Սեպտեմբեր 13, 2017 15:54 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    sport-chess-patani-13.09.-472x265

    Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության թեւակոխել է վճռական փուլ, քանի որ ավարտին մնացել է երկու տուր: Դա նշանակում է, որ այսօր կայանալիք նախավերջին տուրի պարտիանները ճակատագրական նշանակություն ունեն մրցանակային տեղերին հավակնող շախմատիստների համար:

    Նրանց թվում են նաեւ Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Տղաների առաջնությունում մեդալների համար շարունակում են պայքարել Հայկ Մարտիրոսյանը, Կոնստանտին Յայլոյանը (մինչեւ 18 տարեկաններ), Շանթ Սարգսյանը (Մ-16), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-10) եւ Բենիկ Աղասարովը 5 (Մ-8): Նրանք պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն մեդալների համար պայքարը, քանի որ գտնվում են առաջատարներին հետապնդողների շարքերում:

    Աղջիկներից լավ շանսեր ունեն Սոնյա Ասատրյանը, որը Մ-18 մրցաշարում 5,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում, եւ Աննա Սարգսյան, որը նույն արդյունքով 5-րդն է մինչեւ 16 տարեկանների մեջ:

    Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 14-ին:

    Նման թեմաներ

    scroll to top