Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Պատանի թաեքվոնդոյիստները միջազգային փորձի պակաս ունեն

    Պատանի թաեքվոնդոյիստները միջազգային փորձի պակաս ունեն

    Հոկտեմբեր 12, 2017 17:19 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    ad

    Բուդապեշտում կայացել է թաեքվոնդոյի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:

    ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնել է, որ մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:

    «Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն: Ձգտում ենք այդ բացը ներքին առաջնություններով լրացնել:

    Հերթականը կանցկացնենք «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին»,-ասել է Վարդան Ղահրամանյանը:

    Նման թեմաներ

    scroll to top