Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » editorial » Պատասխան կտա ուրիշ ձեւով, ում մարդը ուզում է լինի

Պատասխան կտա ուրիշ ձեւով, ում մարդը ուզում է լինի

Հունիս 19, 2017 12:31 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

qar

Սամվել Ալեքսանյանի թիմակից Վարդան Վարդանյանի կողմից «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանին ոտքով հարվածելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ երբ Նիկոլ Փաշինյանն իր վստահված անձ Հայկ Սարգսյանի հետ մոտեցել էր Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբին, այնտեղից դուրս էր եկել Սամվել Ալեքսանյանի թիմակիցներից  Վարդան Վարդանյանը, որը սադրիչ եւ անհեթեթ հայտարարություններ էր արել։ Այնուհետեւ Վարդանյանը ոտքով հարվածել էր Փաշինյանի վստահված անձ Հայկ Սարգսյանի ձեռքին եւ ճողոպրել դեպքի վայրից։

Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  հետաքննության ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով (Քրեական գործ չի կարող հարուցվել, եթե արարքի մեջ հանցակազմ չկա):

Araratnews.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը նշեց, որ զարմանալի չէ, որ իշխանության դրածոներն անպատիժ են մնում: «Եթե օրենքը չի  գործում, ինքը պատասխան կտա ուրիշ ձեւով, ում մարդը ուզում է լինի»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ իշխանության համար ձայներ բերող, «արջի ծառայություններ» մատուցողները մնում են անպատիժ: Նախընտրական, ընտրական եւ հետընտրական փուլում արձանագրվող նմանատիպ երեւույթները հայաստանյան ընտրական գործընթացի անբաժանելի մասն են, այն ընտրական գործընթացի, որը, ըստ իշխանության, համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին:

Փայլակ Ֆահրադյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top