Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Բլոգ » Պատգամավոր Արթուր Գեւորգյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

    Պատգամավոր Արթուր Գեւորգյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

    Պատգամավոր Արթուր Գեւորգյանը դուրս եկավ ՀՀԿ-ից
    Մայիս 29, 2018 14:38 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝   Վլադիմիր Գասպարյանի փեսան, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ  ՀՀԿ ԱԺ խմբակցությունից: «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:

    Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը կարևոր:

    Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է… Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով:

    Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:

    Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից:

    Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.

    -Նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը

     -Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին: Առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում:

    -Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ: Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալ անբավարար արդյունքների դեպքում:

    Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել…

    Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին,որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:

    Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:

    ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԻՏԻ ՍԻՐԵԼ ԱՆԿԱԽ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՑ: (Գ.ՆԺԴԵՀ)

    Թիվ 2 Ընտրատարածքից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ»:

    Նման թեմաներ

    scroll to top