Գլխավոր Լուրեր Պատգամավորի մանդատը տրվեց Արթուր Հովհաննիսյանին

Պատգամավորի մանդատը տրվեց Արթուր Հովհաննիսյանին

2
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին: