Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պատգամավորներն այցելել են «Արենի-1» քարանձավ

    Պատգամավորներն այցելել են «Արենի-1» քարանձավ

    Պատգամավորներն այցելել են «Արենի-1» քարանձավ
    Ապրիլ 14, 2019 15:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Նարինե Խաչատուրյանը և Վահագն Թևոսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը այցելեցին «Արենի-1» քարանձավ, որտեղ քարանձավի պահպանման գոտու տարածքի նախագծի վերաբերյալ քննարկում ունեցան Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և քարանձավի հարակից տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։

    Բարձրացված հարցերին պաշտոնյաները տվեցին լուծումներ, որոնք առավելագույն լավ պայմաններ կստեղծեն պատմամշակութային հուշարձանի շրջակա տարածքի կենսագործունեության համար։

    Հիշեցնենք, որ առկա խնդրի մասին բարձրաձայնվել էր Մխիթար Հայրապետյանի՝ նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր այս հանդիպումը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։


    Նման թեմաներ

    scroll to top