Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Բլոգ » Պատրաստ եմ հարցազրույց տալ՝ պայմանով

Պատրաստ եմ հարցազրույց տալ՝ պայմանով

Հունիս 19, 2017 17:04 Բլոգ, Լուրեր A+ / A-

Tevan_pogosyan_13

Դիմում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ ես երբևէ որևէ հարցազրույցից երբեք չեմ հրաժարվել, միշտ պատրաստ եմ եղել պատասխանել յուրաքանչյուրի հարցերին, անգամ հանպատրաստից։ Միշտ ուշադիր եմ եղել արտասանածս մտքերին, բառերն ընտրել եմ գիտակցված ու խնամքով։ Վերջերս մի քանի դեպք եղավ, երբ բավականին ծավալուն ու մտածված հարցազրույցս լրագրողը հրապարակում է իմ ասածի հետ կապ չունեցող անտակտ վերնագրով ու ջուրը լցնում ողջ ասելիքը՝ ստանալով բացարձակ իմ համոզմունքների հետ կապ չունեցող մեսիջ։ Արդյունքում՝ ընթերցողների մի ստվար զանգված կարդում է միայն վերնագիրը ու իմ չասած մտքով գաղափար կազմում իմ ասելիքի մասին։ Նվազագույնը արդար չէ, եթե չասեմ ավելին։
Այսուհետ ևս պատրաստ եմ ցանկացած հարցով ցանկացած պահի հարցազրույց տալ՝ պայմանով, որ այն կհրապարակվի միայն, երբ ես հաստատեմ դրված վերնագիրը։ Այսօրվանից սա լինելու է պայման ցանկացած հարցի պատասխանելուց։

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top