Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Պատրաստ ենք տեղափոխվել Գյումրի

    Պատրաստ ենք տեղափոխվել Գյումրի

    Պատրաստ ենք տեղափոխվել Գյումրի
    Հունիս 9, 2018 13:51 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նախարարը նշեց Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:

    «Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,- նշեց նախարարը:

    Նախարարը խոստացավ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել Գյումրի՝ այս անգամ արդեն մշակութային քաղաքի՝ այդ թվում Երկրագիտական թանգարանի կառույցի և ֆիլհարմոնիկ դահլիճի խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով: «Անպայման պետք է վերադառնամ ու միասին քննենք այդ խնդիրները ու տեսնենք, թե որ օջախից ենք սկսում վերակառուցել և վերակարգավորել»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը՝ փաստելով, որ Գյումրու նախկին հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիմումն արդեն մակագրվել է փոխնախարարին: Նախարարը նաև անդրադարձավ Գյումրիից ժամանակին տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարներին: «Ընթացք, իհարկե, պետք է տրվի, բոլոր այն կտավները, որոնք չեն գտնվում այնտեղ, որտեղ պետք է գտնվեն, պետք է վերադարձվեն»,-նշեց նախարարը:

     

    Նման թեմաներ

    scroll to top