Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Պատճառ չեմ տեսնում, որ ինձ չընտրեն․ ՍԴ դատավորի թեկնածուն՝ «Իմ քայլի» մասին

    Պատճառ չեմ տեսնում, որ ինձ չընտրեն․ ՍԴ դատավորի թեկնածուն՝ «Իմ քայլի» մասին

    Պատճառ չեմ տեսնում, որ ինձ չընտրեն․ ՍԴ դատավորի թեկնածուն՝ «Իմ քայլի» մասին
    Ապրիլ 15, 2019 14:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հանդիպումները խորհրդարանում շարունակվում են:

    Հովհաննիսյանն այսօր հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա տեղեկացրեց, որ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քննարկել են իրավական բնույթի հարցեր։

    «Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա:

    Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել նրա թեկնածությանը, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ինքը նման բան չի լսել։

    «Պատճառ չեմ տեսնում, որ ինձ չընտրեն,- ասաց նա՝ նշելով,- կարծում եմ՝ ես կարող եմ օգնել շատ ավելի արագ տեմպերով զարգացնելու հայկական իրավունքը, և ես իմ օգնությունն եմ առաջարկում այդ տեսանկյունից մեր պետությանը»։

     


    Նման թեմաներ

    scroll to top