Գլխավոր Լուրեր Պատվաստումներից խուսափողները գուցե քրեական պատասխանատվության ենթարկվեն. նախարար

Պատվաստումներից խուսափողները գուցե քրեական պատասխանատվության ենթարկվեն. նախարար

2
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ պատվաստումների խնդրին:

Նախարարն ասաց, որ եթե մեզ մոտ պատվաստումների ծածկույթն ընկավ, որը բերելու է  համաճարակների, ապա կոշտ միջոցների կդիմեն, ինչպես անում են այլ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում քրեական պատասխանատվության են ենթարկում իրենց երեխաներին պատվաստման չտանողներին:

Հարցին՝ ո՞ր  հիվանդության դեմ են քիչ պատվաստվում, նախարարը ասաց. «Կարմրուկի դեմ պատվաստումը 90 տոկոս է՝ 95-ի փոխարեն»: