Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Պավլիկ Մանուկյանը բողոք հղեց նոր իշխանություններին

    Պավլիկ Մանուկյանը բողոք հղեց նոր իշխանություններին

    Պավլիկ Մանուկյանը բողոք հղեց նոր իշխանություններին
    Հուլիս 11, 2018 13:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմից ներկայացվեց մեղադրյալներից Մխիթար Ավետիսյանին կալանքից ազատելու միջնորդություն: Հայտնում է aravot.am-ը: Նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նրանք այսօր պետք է ներկայանան դատարան եւ հաստատեն երաշխավորությունը, ինչի համար նիստն ընդմիջվեց: Ամբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը բողոք հղեց ներկայիս իշխանություններին՝ դժգոհելով դատաքննության այսպիսի ընթացքից: Դատավոր Մեսրոպ Մակյանը չհամաձայնեց: «Դժգոհ եք, որ ձեր ընկերներին կալանքից ազատո՞ւմ են…դատավարության կարգն է այդպիսին»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ պետք է սպասել պատգամավորներին:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top