Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » Պայքարելու եմ մինչև վերջ. Սաակաշվիլի

    Պայքարելու եմ մինչև վերջ. Սաակաշվիլի

    Պայքարելու եմ մինչև վերջ. Սաակաշվիլի
    Փետրվար 14, 2018 11:46 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ուկրաինայից վտարված Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ.

    «Ես պայքարելու եմ կոռուպցիայի եւ Ուկրաինայում՝ կոռումպացված օլիգարխների դեմ մինչեւ վերջ»:

    Սաակաշվիլին, ում ավելի վաղ նախագահ Պորոշենկոն զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, պնդում է, որ իր վտարումը հակասում էր միջազգային իրավունքին.

    «Նա ինձնից վախենում է: Վախենում է ոչ թե որովհետեւ ես ունեմ խոշոր գումարներ կամ բանակ կամ ազդեցիկ տանիք, այլ որովհետեւ ինձ անհնար է գնել»:

    Սաակաշվիլիի գլխավորած շարժումը մարտի 18-ին նախատեսում էր Կիեւվում հերթական հակակոռուպցիոն երթն անցկացնել, որին, վտարված քաղաքական գործչի խոսքով, միանալու էին հասարակության տարբեր խմբեր:

    Հատկանշական է, որ Ուկրաինայի ընդդիմադիր տարբեր ուժեր պարբերաբար քննադատել են Սաակաշվիլիի փողոցային պայքարը՝ նշելով, որ այն շեղում է հասարակության ուշադրությունն ավելի կարեւոր ընդդիմադիր օրակարգից եւ ի սկզբանե ձեռնտու է երկրի գործող իշխանություններին:

    Հիշեցնենք, Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զրկել էին քաղաքացիությունից դեռեւս 2017-ի սեպտեմբերին, որից հետո քաղաքական գործիչն այնուամենայնիվ մուտք էր գործել Ուկրաինա՝ աջակիցներով շրջապատված: Ի պատասխան մեղադրանքների՝ Սաակաշվիլին կոչ է անում իրեն դատել Ուկրաինայում.

    «Ցանկանում եք ինձ դատե՞լ: Ինչպե՞ս եմ Ուկրաինայում դատարան այցելելու, թե՝ ինձ հետախուզման մեջ եք հայտարարելու: Ահա, ես այստեղ եմ, վերադարձրե՛ք ինձ Ուկրաինա, ես ցանկանում եմ դատվել Ուկրաինայում»:

    Նման թեմաներ

    scroll to top