Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Պայքարելու ենք «սեւ ու սպիտակի» դեմ. ԲՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

    Պայքարելու ենք «սեւ ու սպիտակի» դեմ. ԲՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

    Հոկտեմբեր 9, 2018 11:52 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Երեւանի ԲՀԿ խմբակցությունը ավագանու այլ խմբակցությունների հետ աշխատելու է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արման Աբովյանը:

    Նա ասաց, որ ավագանու մյուս խմբակցություններին թշնամի չեն: «Այս պրոցեսի մեջ ներգրավվել ենք՝ Երեւանի խնդիրները լուծելու համար: Մենք երբեք հնազանդ չենք համաձայնի ամեն ինչին: Սակայն կատաղի չենք դիմադրի ամեն ինչին, քանի որ հնազանդությունն ու կատաղի լինելը վնասում են Երեւանին»,- համոզված է Արման Աբովյանը:

    Արման Աբովյանը հորդորեց երեւանցիներին իրենց հանգիստ չթողնել եւ պարբերաբար դիմել իրենց:

    Հարցին՝ ԲՀԿ խմբակցությունը  ավագանու կազմում լինելո՞ւ է «սեւ», Արման Աբովյանն ասաց՝ «Մենք հայ ենք, ունենք մեկ գույն: Մենք պայքարելու ենք «սեւ ու սպիտակի» դեմ»:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top